Հրատապ թեմա Հայաստանում
Փրկենք Նելլիի Կյանքը
Այսօր Նելլի Ադամյանը գտնվում է Մոսկվայում, ուր տեղափոխվել է սուր լեյկոզի սրացումից (ռեցիդիվ) հետո: Ինտենսիվ քիմիոթերապիայի կուրսից հետո, ըստ Մոսկովյան բժիշկների, վերջնական բուժման միակ տարբերակն է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը: Բուժումը և վիրահատությունը մեծ ծախսերի հետ են կապված, իսկ Ադամյանների ընտանիքը այլևս ոչինչ չունի առաջարկելու իրենց աղջկա կյանքի փրկության համար...
Նելլիի մասին...
Ադամյան Նելլին ծնվել է 1990 թվականին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Գեղարվեստա-Թատերական ինստիտուտը, որի մագիստրատուրան ավարտել է զուգահեռ քիմիոթերապիայի 1-ին կուրսին: Շատ է սիրում երաժշտություն, պար, նկարել (հիանալի նկարում է), սիրում է ապրել և սիրում է այս հիասքանչ աշխարհը, որը վերջին տարիներին Նելլիի համար դարձել է իրական դժոխք... 
Հիվանդության մասին...
Սարսափելի հիվանդությունը հայտնաբերվեց ուղիղ 2 տարի առաջ, 2010-ի գարնանը: Առաջին քիմիոթերապիայի բուժումը Նելլին ստացավ Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում (տեսնել փաստաթղթերը): Հիվանդությունը ժամանակավոր հետ նահանջեց, սակայն սույն թվականի մարտին նորից գլուխ բարձրացրեց: Հաշվի առնելով հիվանդի թույլ վիճակը և ռեցիդիվի բուժման պայմանների բացակայությունը Երևանում, հայ բժիշկները խորհրդով Նելլին տեղափոխվեց Մոսկվա՝ Ա.Ի. Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշտային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոն (www.fmbcfmba.ru): Բարեբախտաբար գտնվեցին շատ գթասիրտ բարեկամներ, ընկերներ և հարևաններ, ովքեր կարողացան գումար հայթհայթել (400 000 RUB) բուժման կանխավճարի համար: Սակայն բուժման ընդհանուր արժեքը, որն իմ մեջ ներառում է քիմիոթերապիայի 2 կուրս և ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն, ըստ հիվանդանոցի հետ Պայմանագրի կազմում է մոտ 7 000 000 RUB: Հաշվի առնելով ընտանիքի ծանր ֆինանսական դրությունը Ա.Ի.Բուռնազյանի անվ. կենտրոնը խոստացել է բավականին զեղջել գումարը: Սակայն, անգամ այս տարբերակով, վերջնական բուժումը կկազմի մոտ 6 000 000 RUB (1 500 000 RUB քիմիոթերապիայի 2 կուրս և 4 500 000 RUB վիրահատություն), այսինքն դեռ պետք է հայթհայթել 5 600 000 RUB: Նելլիի ծնողները, քույրը, բարեկամները և ընկերները չեն համապատասխանել դոնորության համար, ինչն ավելի է թանկացրել վիրահատության արժեքը: Մոսկովյան կլինիկայի բաժանմունքի վարիչ տն. Ա.Ա. Դավթյանի խոսքերով, տվյալ տիպի լեյկոզի բուժման հավանականությունը համարյա երաշխավորված է:
Ցավոք սրտի Նելլիի բարեկամները և հարազատները այլևս ոչ մի հնարավորություն չունեն բուժման համար վճարելու...
Մենք բոլորին խնդրում ենք չմնալ անտարբեր Նելլիի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Իհարկե, միայն միասնական ուժերով հնարավոր կլինի վերադարձնել Նելլիին կյանքի:
Մոսկովյան կլինիկայի հետ պայմանագիրը և ախտորոշման եզրակացությունը դուք կարող եք տեսնել այստեղ:
Ինչպես փոխանցել գումարը...
Եթե Դուք որոշել եք փոխանցել կամ արդեն փոխանցել եք գումար ստորև նշված ինչ որ մի եղանակով, կխնդրենք անպայման լրացնել այս ձևը: Լրացման նպատակն է հետևել Ձեր փոխանցմանը և երաշխավորել փոխանցված դրամի մուտքը Նելլիի բուժման հաշվին:
Դուք կարող եք տեսնել Ձեր նվիրաբերած գումարը փոխանցումից մի քանի օր անց հետեւյալ հղումով: Փոխանցման հետ խնդիրներ ունենալու դեպքում կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Փոխանցման եղանակներ
1. Բանկային Փոխանցում:
HSBC Bank Armenia (Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան)
Հ/Համար՝ 003150760001
SWIFT: MIDLAM22
Из России можно перечислить на этот специально открытый счет
Кор. Счет № 30101810600000000184
БИК 044585184
ИНН 7707286100
КПП 775001001
Адрес 127473, г. Москва, Суворовская пл., д.1
Получатель: КБ ЮНИАСТРУМ БАНК
Счет Получателя № 40820810800000001001
Назначение Платежа:
Для перечисления на счет Адамяна Степана Овсеповича № 40820810400005000106
2. WebMoney:
Z Դրամապանակ (USD): Z303413568966
R Դրամապանակ (RUB): R615978667668
Անհրաժեշտության դեպքում, Դուք կարող եք դիմել Նելլիի հորը՝ Ստեփան Ադամյանին, ով գտնվում է Մոսկվայում (հեռախոս +791508489345) կամ Նելլիի քույր Նունեին, ով Երեւանում է (հեռախոս 093 52-94-21).
17.05.2012 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGira5w' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ